1.Դրամաշնորհային մրցույթները կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան՝ առաջնորդվելով հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքով:
2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է հիմնադրամի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որը բաղկացած է առնվազն երեք հոգուց:
Հանձնաժողովն իրավասու է ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում են անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի մեծամասնության քվեով:
2.1. Հանձնաժողովը հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանացած թեմայով հայտարարում է մրցույթ, որի մասին հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում (առնվազն 3 օրաթերթում):
2.2. Մրցույթի մասին հայտարարությունը պետք է բովանդակի.
- մրցույթի թեման, հայտի ներկայացման և մրցույթի անցկացման ժամկետները և տեղը,
- մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
- հանձնաժողովի որոշմամբ այլ տեղեկություններ:
3. Մրցույթին մասնակցելու ընթացակարգը:
- Մրցույթին մասնակցելու համար հայտատուն լրացնում է համապատասխան հայտ /նմուշը կցվում է/, որին կցվում է մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթղթերը:
- Մրցույթն անցկացվում է երկու փուլով:
- Առաջին փուլում մասնակիցը ներկայացնում է նախնական աշխատանք՝ տպագիր երեք էջի սահմաններում: Հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո այն անցնում է երկրորդ փուլ, որի ժամանակ մասնակիցը ներկայացնում է ավելի ծավալուն աշխատանք /մինչև 10 էջ/ և հանդես է գալիս զեկույցով:
4. Մրցույթի հաղթողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
5. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մինչև 35 տարին լրացած անձիք: