ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
«29» ապրիլի 2007թ.
Հիմնադրամի հիմնադիր՝
Բարսեղ Բեգլարյան՝
ՏՊԱԳՐՎԱԾ Է ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՕՐԻՆԱԿ
ՕՐԻՆԱԿ 03
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ՝ 15.06.2007թ.
Գրանցման N՝ 222.160.00736
Վկայականի N՝ 03Ա075183
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝
Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որը հետապնդում է գիտակրթական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ:
1.2. Հիմնադրամը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
1.3. Հիմնադրամը գործում է օրինականության, կամավորության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:
1.4. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հիմնադրամը կարող է գործել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.5. Հիմնադրամի լրիվ անվանումն է`
հայերեն՝ «ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄ,
անգլերեն՝ "DEVOUT GENERATION" FOUNDATION:
Հիմնադրամի հիմնադիրն է Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ քաղաքացի, բնակվող ք. Երևան, Ներքին Զեյթուն, 2-րդ փողոց, 4-րդ տուն, անձնագիր` AG 0200444, տրված` 11.03.2004թ., 001 կողմից:
1.7. Հիմնադրամի գտնվելու վայրն է` ՀՀ, ք. Երևան, Կորյունի 19ա : Դասիչ` 375009
2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2.1. Հիմնադրամի նպատակն է`
Բարեպաշտ և նորարարության ոգով օժտված երիտասարդ գիտնականների և մասնագետների նոր սերնդի ձևավորումը, որը հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգա հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:
2.2. Հիմնադրամի խնդիրներն են՝
Ուսանողների ներգրավումը գիտահետազոտական գործունեության մեջ` ուսումնառության վաղ տարիքից:
Հետազոտողական յուրահատուկ որակներ և չկաղապարված, նորարարական մտածողություն ունեցող երիտասարդ գիտնականների, մասնագետների և ուսանողների հայտնաբերումը և խրախուսումը:
Հիմնադրամի ծրագրերից բխող, արտահամալսարանական լրացուցիչ կրթության կազմակերպումը:
Հիմնադրամի նպատակից և ծրագրերից բխող գիտահետազոտական թեմաների ֆինանսավորումը:
Թեմատիկ մրցույթների կազմակերպումը ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ:
Հիմնադրամի օժանդակությամբ իրականացված աշխատանքների ներկայացումը հանրությանը:
Բարեգործական օժանդակությունը շնորհալի ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և գիտնականներին` կրթաթոշակների, ուսման վարձերի և դրամաշնորհների տրամադրման ձևով:
Բարեգործական օժանդակության և օգնության ցուցաբերումը պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից կազմակերպվող գիտաժողովներին, սիմպոզիումներին և բանավեճերին:
Նյութատեխնիկական և դրամական օժանդակության և օգնության ցուցաբերումը գիտակրթական, մշակութային, պետական և ոչ պետական կազմակերպություններին (հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ), ինչպես նաև ֆիզիկական անձանց:
2.3. Հիմնադրամը իր կանոնադրական նպատակները իրականացնելու համար իրականացնում է դրանցից բխող ծրագրեր:
Կազմակերպում է մրցույթներ Տրամադրում է կրթաթոշակներ, ուսման վարձեր և դրամաշնորհներ
Ֆինասավորում է գիտահետազոտական թեմաներ
Հրատարակում է մենագրություններ, տեղեկագիր կամ գիտական հանդես, ինչպես նաև օժանդակում է այլ գիտական հրատարակություններին
Կազմակերպում է սեմինար-քննարկումներ, դասընթացներ
2.4.Հիմնադրամը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հաստատությունների հետ:
2.5.Հիմնադրամի հնարավոր շահառուներն են` ՀՀ և ԼՂՀ բուհերի ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականները:
2.6.Հիմնադրամի գործունեությունը անժամկետ է: Հիմնադրամի հիմնադիրը միանձնյա կարող է որոշում կայացնել Հիմնադրամը օրենքով սահմանված կարգով լուծարելու մասին, եթե հիմնադրամի գույքը և միջոցները բավարար չեն նրա նպատակների և խնդիրների իրագործման համար, և եթե հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին:
3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
3.1. Հիմնադրամն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, անմիջականորեն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության բոլոր հետևյալ տեսակները`
հրատարակչական գործունեություն,
լրացուցիչ մասնագիտական կրթություն,
տեղեկատվության տարածում:
3.2. Սույն կանոնադրությամբ նախատեսված և օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար՝ հիմնադրամն այդ գործունեությունն իրականացնում է համապատասխան պետական մարմիններից լիցենզիա ստանալու պահից՝ նրանում նշված ժամկետում:
4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է լուծարման գործընթացի ավարտի պահից:
4.2. Հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ պետական գրանցման պահից:
4.3. Հիմնադրամն ունի ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
4.4. Հիմնադրամը`
որպես սեփականություն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ և իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով,
կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ. դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,
ունի իր անվամբ կլոր կնիք՝ հայերեն և անգլերեն գրառումներով, դրոշմ, հաշվարկային հաշիվներ բանկերում՝ թե ՀՀ արժույթով, և թե արտարժույթով,
կարող է անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին, հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ,
պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, օրենքով սահմանված կարգով, կարող է ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար,
կարող է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես անմիջականորեն, այնպես էլ ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց: Հիմնադրամն իրավունք ունի զբաղվել միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, եթե օրենքով սահմանված կարգով անմիջականորեն է իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն,
կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ կառույցներ,
կարող է իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
4.5. Հիմնադրամը քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն: Հիմնադրամն ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
4.6. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավունք:
4.7. Հիմնադրամը պարտավոր է՝
գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան,
օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին,
կրել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
4.8. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար:
4.9. Հիմնադիրը պատասխանատու չէ իր կողմից ստեղծված հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադրի պարտավորությունների համար:
4.10. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:
4.11. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
5.1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և նրա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է: Հոգաբարձուների խորհրդի կազմը սահմանվում է 5 հոգի: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:
5.2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը նշանակվում է հիմնադրի կողմից:
5.3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին և փոխնախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` երկու տարի ժամկետով:
5.4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդի անդամի իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
5.5. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարել`
նրա գրավոր դիմումի հիման վրա.
հիմնադրի կամ հոգաբարձուների խորհրդի մնացյալ անդամների միաձայն որոշմամբ` ենթակայի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու կամ կատարելու անհնարինության դեպքում:
Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադիրը պետք է պատշաճ ձևով տեղեկացված լինի:
5.6. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամը նշանակվում է հիմնադրի կողմից` այդ մասին ծանուցում ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում:
5.7. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից, որը սահմանում է նաև նիստերի անցկացման ժամկետները: Նիստի օրակարգը բաժանվում է հոգաբարձուների խորհրդի անդամներին և հիմնադրին ոչ ուշ, քան նիստից 15 օր առաջ: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հիմնադրի կամ հոգաբարձուների խորհրդի 2 անդամների պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 10 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:
5.8. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասության հարցերն են`
- հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.
- հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում անձամբ) ձեռնարկատիրական գործուեության տեսակների սահմանումը.
- հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
- հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
- հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է վերակազմակերպման հնարավորություն.
- հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
- հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
- հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
- հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.
- հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.
- հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.
- տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
- հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
- կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ կառավարչի հաշվետվության լսումը.
- իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
- հիմնադրամի աուդիտը իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
- հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
- հիմնադրամի հաստիկացուցակի հաստատումը.
- օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացում.
- հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի.
- հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:
5.9. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ սահմանված առանձին դեպքերի:
5.10. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի (կառավարչի) նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի վերակազմակերպման և կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
5.11. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
5.12. Հոգաբարձուների խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
5.13. Հոգաբարձուների խորհրդի նիստերում նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
5.14. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և փոխնախագահը ընտրվում են հոգաբարձուների խորհրդի նիստի կողմից:
5.15. Խորհրդի նախագահը`
կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները,
գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը, նախագահում է դրանք, կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը,
Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է փոխնախագահը:
6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
6.1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
6.2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն իրավունք ունի`
հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա մարմիններին ներկայացնել առաջարկություններ,
սպառիչ տեղեկատվություն ստանալ հիմնադրամի գործունեության մասին,
ազատ դուրս գալ հոգաբարձուների խորհրդի անդամությունից:
6.3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը պարտավոր է`
հոգ տանել հիմնադրամի հեղինակության բարձրացման համար,
աջակցել հիմնադրամում ներդրումների համալրմանը:
7. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ
7.1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հիմնադրամի տնօրենը (այսուհետև տեքստում տնօրեն):
7.2. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ օրենքով և կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի: Հիմնադրամի տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:
7.3. Տնօրենը նշանակվում և պաշտոնից ազատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: Տնօրենին առաջին անգամ նշանակում է հիմնադիրը: Տնօրենի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի կողմից լիազորված այլ անձ: Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Տնօրենի կողմից իր պարտականությունների՝ հասարակական հիմունքներով կատարելու դեպքում նրա հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվում:
7.4. Տնօրենը`
- տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից,
- ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
- գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.
- սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,
- բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,
- հոգաբարձուների խորհրդի հաստատման է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և կառուցվածքային մյուս մարմինների, հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,
- իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
- սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատակիցներին,
- աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
7.5. Հիմնադրամի տնօրենը այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
7.6. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծարել տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով:
8. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
8.1. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ մարմիններ: Օտարերկրյա պետություններում առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
8.2. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը պետք է պարունակի հիմնադրամի անվանումը:
8.3. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանմումների և հիմնարկների ղեկավարները նշանակվում են հիմնադրամի տնօրենի կողմից ու գործում են նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա:
8.4. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են հաշվառման:
9. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
9.1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
9.2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված 1 000 000 (մեկ միլիոն) դրամը:
9.3. Հիմնադրի և այլ անձանց կողմից հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:
9.4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝
- հիմնադրի ներդրումը.
- ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները,
- դրամական մուտքերը պետական բյուջեից.
- դրամաշնորհները.
- հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
- հանգանակությունները. միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից,
- օրենքով չարգելված այլ միջոցները:
9.5. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով, միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես:
9.6. Հիմնադրամի ծախսերն են`
- կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը.
- վարչակառավարչական ծախսերը:
9.7. Կանոնադրական նպատակների համար նախատեսված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին` ըստ նպատակների (ծրագրերի), օգտագործման եղանակների և (կամ) սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Այդ ծախսերում ներառվում են նաև հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի, շինարարության ծախսերը:
9.8. Վարչակառավարչական ծախսերն իրենց մեջ ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը:
9.9. Վարչակառավարչական ծախսերի գումարի չափը սահմանվում է հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի ոչ ավել, քան 30 տոկոսը:
9.10. Հիմնադրամի միջոցները ձևավորվում են կամավորության սկզբունքով: Հիմնադրամի միջոցների կազմավորմանը կարող են մասնակցություն բերել բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրավմամբ շահագրգռված են հիմնադրամի նպատակների իրականացման խնդրով: Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր տարեկան եկամուտներից կարող է միջոցներ հատկացնել հիմնադրամին: Հիմնադրամին հատկացումներ կարող են կատարվել նաև միանվագ նվիրատվության, ժառանգման, փոխանցումների և այլ ձևերով: Խոշոր միանվագ մուծումների դեպքում կարող են իրականացվել անվանական ծրագրեր:
9.11. Հիմնադրամն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով, իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում իրավունք ունի իր գույքը, որպես սեփականություն, օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
9.12. ՀՀ տարածքում հիմնադրամի սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:
9.13. Հիմնադրամի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում:
10. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
10.1. Հիմնադրամի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը) կատարվում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով, իսկ լուծարումը՝ դատական կարգով:
10.2. Հիմնադրամի լուծարումը հանգեցնում է դրա դադարմանը` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
10.3. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
10.4. Հիմնադրամը կարող է լուծարվել եթե`
- հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ,
- հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ,
- հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում,
- օրենքով նախատեսված այլ դեպքերում:
10.5. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է պետական բյուջե: