Երեքշաբթի, 03 Նոյեմբերի 2020 08:22

Ծափ-Ծափիկ հայկական մանկական երաժշտություն

Ծափ-Ծափիկ հայկական մանկական երաժշտություն

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից անցկացված «Ազգային արժեքների պահպանում և տարածում» դրամաշնորհի շրջանակում «Հուր» երիտասարդական ՀԿ-ի կողմից իրագործվել է «Ծափ-Ծափիկ հայկական մանկական երաժշտություն» ծրագիրը:

Այսօր տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ այն հնարավորություն է տալիս մեզ արագ և որակյալ վիդեոներ ստեղծել երգերի համար և հասանելի դարձնել ոչ միայն հեռավոր սփյուռքին, այլև, ինչու ոչ, նաև օտարազգիները լսեն և տեսնեն մեր ժառանգությունը։
Դրամաշնորհի շրջանակներում  ստեղծվել է երեք երգերի տեսահոլովակներ` անիմացիոն ֆորմատով, տվյալ երգերի մեջ հնարավոր է եղել ձևավորել հայկական լեռնաշխարհի և կենցաղի հրաշալի պատկերներ` իհարկե երեխաների համար նախատեսված տեսարաններով։

Երգերն են՝

Ջան, ջան, ջան աշուն է,
Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ,
Տատիկս ալյուր կը մաղե:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…