Print this page
Ուրբաթ, 15 Օգոստոսի 2014 12:53

Վուդրո Վիլսոնի դոկտրինը ԵՎ նոր աշխարհակարգը

Written by 
Rate this item
(0 votes)

Փորձագետ Տիգրան Եփրեմյան

19-20-րդ դդ. սահմանագծին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հայեցակարգը որակական լուրջ փոփոխություններ կրեց. կախված ժամանակի պահանջներից և ամերիկյան հնարավորությունների մակարդակից` վերամեկնաբանվեց և զարգացվեց “Մոնրոյի դոկտրինը”:

         19-20-րդ դդ. սահմանագծին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հայեցակարգը որակական լուրջ փոփոխություններ կրեց. կախված ժամանակի պահանջներից և ամերիկյան հնարավորությունների մակարդակից` վերամեկնաբանվեց և զարգացվեց “Մոնրոյի դոկտրինը”:Այն է` եթե նախկինում նորաստեղծ պետության կայացման համար կարևոր էր Ամերիկյան մայրցամաքով սահմանափակվելու իրողությունը, ապա այժմ այն հույժ խոցելի կողմերից էր: Ըստ այդմ` ամերիկյան անվտանգությունն այլևս անբաժան էր դառնում մնացյալ մարդկության անվտանգությունից : Դա մասնավորապես արտահայտվեց նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի (1913-1921 թթ.) հայեցակարգում` ազգերի ինքնորոշման ու կոլեկտիվ անվտանգության սկզբունքներով և ժողովրդավարության արտահանման ("exporting democracy") քաղաքականությամբ:
       Գիտախնդրի քննարկման դիտանկյունից ելակետային նշանակություն ունեն նախագահներ Ուիլյամ ՄըքՔինլիի (1897-1901 թթ.), Թեոդոր Ռուզվելտի (1901-1909 թթ.) և Ուիլյամ Հովարդ Տաֆտի (1909-1913 թթ.) հայեցակարգերը, որոնց անվան հետ են կապված ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության էական փոփոխությունները: Դեռ 1899 թ. նախագահ Ու. ՄըքՔինլիի վարչակազմում պետքարտուղար Ջոն Հեյը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարներին ուղարկեց նոտաներ, որոնցում ամրագրված էր ամերիկյան կառավարության` Չինաստանում “բաց շուկա ամբողջ համաշխարհային առևտրի համար” պահպանելու և “միջազգային լարվածության վտանգավոր աղբյուրները վերացնելու” մասին ցանկությունը (“բաց դռների” դոկտրին) : Ձևակերպվում է ԱՄՆ-ի բացահայտ հետաքրքրությունը Ասիայի նկատմամբ: Այս ձգտումը Թ. Ռուզվելտի մոտ արդեն ստանում է հետևյալ ձևակերպումը. “Մենք չենք կարող մնալ մեր սահմանների շրջանակներում և բացահայտորեն ճանաչել մեզ պարզապես որպես բարեհաջող վաճառականներ, որոնք չեն հետաքրքրվում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով” : Արդեն 1904 թ. դեկտեմբերի 6-ին Կոնգրեսին հղած իր ուղերձում նա հանդես է գալիս “Մոնրոյի դոկտրինի” սեփական մեկնաբանությամբ, որը հայտնի է “Ռուզվելտի ուղղում” (Roosevelt Corollary) անվամբ. “Չդադարող անօրինական գործողությունները կամ անզորության դրսևորումները, որոնք հասցնում են քաղաքակիրթ հասարակության կապերի ընդհանուր թուլացման` լինի դա Ամերիկայում կամ որևէ այլ տեղում, վերջին հաշվով պահանջում են որևէ քաղաքակիրթ ազգի միջամտությունը: Արևմտյան կիսագնդում “Մոնրոյի դոկտրինի” պահպանումը Միացյալ Նահանգների կողմից կարող է հարկադրել նրանց, գուցե և հակառակ նրանց կամքի, օրինականության այդպիսի խախտումների կամ անզորության դրսևորման աղաղակող դեպքերում, կատարելու միջազգային ոստիկանական տերության պարտականություններ” : Ինչպես Վ. Լեֆեբրն է ընդգծում. “Մոնրոյի դոկտրինը վերակերպվեց Ռուզվելտի դոկտրինի, որն ամենևին էլ Մոնրոյի դոկտրինի սոսկ հերթական հավելումը չէր” : 1912 թ. նախագահ Ու. Հ. Տաֆտը շարադրեց ամերիկյան դիվանագիտության նոր ուղու իր պատկերացումները, որոնք հայտնի են` որպես “դոլարի դիվանագիտություն” : Այսու` ԱՄՆ-ը դիտարկվում է` իբրև հզորացող մի տերություն, որը սեփական ազգային շահերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտություն ունի` իր ազդեցությունը տարածելու աշխարհով մեկ: Այս ծավալապաշտական քաղաքականությունն արդարացվում էր ժողովրդավարությունը տարածելու և “աշխարհը փրկելու ամերիկացիների ի վերուստ կանխորոշված առաքելությամբ” :

 Ամբողջական հոդվածը կարող եք ներբեռնել .pdf ֆորմատով

Read 10133 times Last modified on Չորեքշաբթի, 04 Նոյեմբերի 2020 09:27
We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…