Հինգշաբթի, 20 Մարտի 2014 14:25

Գորիս քաղաքի առջև ծառացած հիմնախնդիրները և լուծման ուղիները

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

"Բարեպաշտ սերունդ"հիմնադրամը
հայտարարում է մրցույթ հետևյալ թեմայով`
"Գորիս քաղաքի առջև ծառացած հիմնախնդիրները և լուծման ուղիները":

 


Մրցույթին կարող են մասնակցել Գորիս քաղաքի դպրոցների աշխատակիցներն ու ավագ դպրոցի աշակերտները:

Մրցույթի մասնակիցները պարտավոր են նշված թեմայով մինչև 5 էջի սահմաններում ներկայացնեն թեզ և հանդես գան ելույթով:

 

Մրցանակային ֆոնդը` 1.000.000 դրամ:
Յուրաքանչյուր դպրոցի համար մրցանակային ֆոնդը 150.000 դրամ է:
Հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվելու է նորարարական մտքերին:


Մանրամասների համար դիմել հետեւյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ,
Հեռախոս` 010 52-53-23:
www.barepasht.am

Հայտերն ընդունվում են 20.03.2014-11.04.2014թ.

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…