ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2013-2014թթ. ուս. տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.
1. փաստաթղթերի ընտրություն,
2. բանավոր հարցազրույց:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ են ներկայացնում`
- առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը,
- երաշխավորագիր ֆակուլտետից,
- անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
- 2 լուսանկար 3x4 չափի,
- տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
- տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ,
- սույն թեմաներից որևէ մեկի շուրջ շարադրել թեզեր` (1-3 էջ), որի արդյունքում հաղթողը կորոշվի հարցազրույցի ժամանակ, թեմա` «ՀՀ-ում երիտասարդության ներկայիս սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» կամ «Հայ ժողովրդի դերն ու առաքելությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ» կամ «Ինչպիսի քաղաքակրթական մոդել պետք է ունենա Հայաստանը 21-րդ դարում» (Թեմայի ընտրությունն ըստ նախապատվության):
Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և և հետազոտական հակումներ ունեցող ուսանողին:
Մանրամասների համար դիմել
հետեւյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 52-53-23:
Հայտերն ընդունվում են 12.02.2014-05.03.2014թ.