Չորեքշաբթի, 27 Դեկտեմբեր 2017 06:52

Սեմինար-հանդիպումների ամփոփում

  «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում ամփոփվեցին 2017թ.-ի սեմինար-հանդիպումների շարքը «Քրիստոնեությունը և արդիականությունը» խորագրի ներքո: Այդ սեմինարների մեջ առանձնանում էին հետևյալ թեմաների լուսաբանումն ու ներկայացումը`

  • «Несвятые святые» и другие рассказы» գրքի պատմությունները: Իրական պատմություններ, որոնք կյանքում կարող են ուսանելի և օգտակար լինել:
  • «Քրիստոնեական մարդաբանության իմացության առանձնահատկությունը մարդու հոգևոր կատարելության համատեքստում»: Հետևյալ քննարկումը հոգեշահ է հատկապես ինքնաճանաչողության և Աստվածճանաչողության ճանապարհում:
  • Քրիստոնեական մարդաբանություն (մաս 2-րդ), թեմա` «Մտքի և սրտի լռությունը»: Սույն թեման շարունակությունն էր նախորդ հանդիպման:
  • «Հաշտություն Աստծու հետ» թեմայի քննարկումը, քանի որ շատ կարևոր է մարդ-Աստված փոխհարաբերության առանձնահատկությունները հասկանալ: Հաշտությունը խաղաղությունն է Աստծո հետ: Իսկ խաղաղությունը ծնվում է հոգևոր հնազանդությունից, որը մայրն է հոգևոր խոնարհության և հոգևոր դատողության: 
  • «Սրտի երեք բանալիները» (մարդ-Աստված փոխհարաբերության համատեքստում): Սույն թեման  շարունակությունն էր նախորդ հանդիպման:
  •  «Բարոյականություն և հոգևոր կյանք» անվամբ թեման շատ նուրբ թեմա է, որովհետև քրիստոնյայի համար կարևոր է ոչ միայն պարզապես բարոյական օրենքների պահպանումը, այլև հոգևոր կյանքով ապրելու բարոյականությամբ առաջնորդությունը: Շատ աթեիստներ կարող են բարոյական կյանքով ապրել, բայց նրանք հոգևոր մարդիկ չեն, քանի որ չեն ապրում հոգևոր կյանքով: Քրիստոնյայի համար էական է տարբերակել այս երկու իրողությունների յուրահատկությունները, որպեսզի կարողանա հոգևոր աճ ունենալ:  
  • «Ի՞նչ է սոֆիաբանությունը կամ պարզապես սոֆիաբանությունը ուղղափառ կրոնափիլիսոփայության մէջ»: Ներկայացվում է սոֆիաբանություն հասկացությունը, և Սոֆիան` անձնավորված Իմաստությունը ավանդական և ժամանակակից սրբանկարչության մէջ:
  • «Նախախնամության առանձնահատկությունը մեր կյանքում»: Վերոհիշյալ քննարկմամբ փորձ է արվում լուսաբանել բազմաթիվ հուզող խնդիրների պատասխաններ: Մենք պետք է ձգտենք լինել Աստծո հատուկ նախախնամության ներքո, որպեսզի զերծ լինենք տարաբնույթ շատ փորձանքներից, փորձություններից: 
  • «Պատճառ և հետևանք»: Սույն թեման  շարունակությունն էր նախորդ հանդիպման:
  •  «Ինչպես է ծնվում մեղքը մարդու ներսում և դրա զարգացման սխեման» թեման նույնպես հետաքրքիր է այն ուրույնությամբ, որ անձն ընկալի, թե տարբեր մտածումներն ինչպես են ծնվում իր բանական դաշտում, քանի որ ինչպիսին քո մտքերն են, այդպիսին քո կյանքն է: 

 

Հանդիպում-քննարկումների նպատակն է նպաստել երիտասարդների կրթական զարգացվածությանը, քրիստոնեական բարոյագիտության միջոցով ձևավորել արժեհամակարգ, վեր հանել և լուսաբանել անհատական և ընդհանրական կարևոր խնդիրներ, դրանց շուրջ ծավալել քննարկումներ և փորձել գտնել լուծման ուղիներ:

«Քրիստոնեությունը և արդիականությունը» խորագրի ներքո սեմինար-հանդիպումների շարքը շարունակվելու է 2018թ.-ին:

Լրացուցիչ տեղեկատվություն

  • Test: Test
 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech