Ուսման վարձերի փոխհատուցման մրցույթ ԳՊՀ-ում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

"Բարեպաշտ սերունդ" հիմնադրամը
Գորիսի պետական համալսարանում հայտարարում է  2013-2014թթ. ուս. տարվա
երկրորդ կիսամյակի ուսման վարձերի
տրամադրման մրցույթ

Մրցույթին կարող են մասնակցել Գորիսի պետական համալսարանի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.

1. փաստաթղթերի ընտրություն,
2. բանավոր հարցազրույց:

 Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ են ներկայացնում`


• առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը,
• երաշխավորագիր ֆակուլտետից,
• անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
• 2 լուսանկար 3x4 չափի,
• տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
• տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ,
• "Գորիս քաղաքի առջև ծառացած հիմնախնդիրները և լուծման ուղիները" թեմայով ներկայացնել թեզեր` 1-3 էջի սահմաններում:

Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և և հետազոտական հակումներ ունեցող ուսանողին:

Մանրամասների համար դիմել հետեւյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ,
ինչպես նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտորատ (ընդունարան)
Հեռախոս` 010 52-53-23:
www.barepasht.am

Հայտերն ընդունվում են 20.03.2014-11.04.2014թ.

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech