2013-2014թթ. ուս. տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2013-2014թթ. ուս. տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի  և մագիստրատուրայի ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.

1. փաստաթղթերի ընտրություն,
2. բանավոր հարցազրույց:

Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ են ներկայացնում`

  • առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը,
  • երաշխավորագիր ֆակուլտետից,
  • անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
  • 2 լուսանկար 3x4 չափի,
  • տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ,
  • սույն թեմաներից որևէ մեկի շուրջ շարադրել թեզեր` (1-3 էջ), որի արդյունքում հաղթողը կորոշվի հարցազրույցի ժամանակ, թեմա`  «ՀՀ-ում երիտասարդության ներկայիս սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» կամ «Հայ ժողովրդի դերն ու առաքելությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ» կամ «Ինչպիսի քաղաքակրթական մոդել պետք է ունենա Հայաստանը 21-րդ դարում» (Թեմայի ընտրությունն ըստ նախապատվության): 

 

Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և և հետազոտական հակումներ ունեցող ուսանողին:

 

 

 

Մանրամասների համար դիմել
հետեւյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 52-53-23:
Հայտերն ընդունվում են 12.02.2014-05.03.2014թ.

 

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech