Կրթաթոշակների տրամադրման կարգ

 

Կարգավորման առարկան


1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված բոլոր մասնագիտությունների գծով, շնորհալի և նորարարության ոգով օժտված ուսանողներին և ասպիրանտներին խրախուսելու նպատակով, կրթաթոշակ նշանակելու պայմանները և ուսանողների ընտրման ընթացակարգը:

Ընդհանուր դրույթներ


2. Կրթաթոշակները նշանակվում են յուրաքանչյուր կիսամյակ այն ուսանողներին և ասպիրանտներին, որոնք ԲՈՒՀ-ում իրենց ուսումնառության ողջ ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն և բավարարում են սույն կարգով սահմանված պահանջներին:
3. Հիմնադրամի կողմից լավագույն ուսանողների ընտրությունը իրականացվում է մրցութային կարգով՝ բակալավրիատի երրորդ, չորրորդ և մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներից:
4. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է հիմնադրամի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ սույն կարգին և ՀՀ օրենքներին համապատասխան, որը բաղկացած է առնվազն երեք հոգուց:
Հանձնաժողովն իրավասու է ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում են անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի մեծամասնության քվեով:
4.1. Հանձնաժողովն ուսանողների ընտրությունն իրականացնում է երկու փուլով.
փաստաթղթային ընտրություն՝ սույն կարգին համապատասխան հիմնադրամ ներկայացված փաստաթղթերի հիման վրա,
բանավոր հարցազրույց:
5. Կրթաթոշակները հատկացվում են վեց ամիս ժամկետով:
6. Սույն կարգին համապատասխան կրթաթոշակ ստացողները պետք է մասնակցեն հիմնադրամի կողմից անցկացվող բոլոր միջոցառումներին (սեմինարներ, կոնֆերանսներ և այլն): Երկու և ավելի միջոցառման չմասնակցելու դեպքում ուսանողը կարող է զրկվել կրթաթոշակից:


Հանձնաժողովի կողմից լավագույն ուսանողների և ասպիրանտների ընտրության կարգը


7. Յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի սկսվելուց առաջ հիմնադրամը ԲՈՒՀ-երի ռեկտորներին է ուղարկում հոգաբարձուների խորհրդի կողմից հավանություն ստացած հայտարարությունը, որը փակցվում է ֆակուլտետների հայտարարությունների տախտակների վրա:
8. Հայտարարության մեջ պարտադիր նշվում են մրցույթին մասնակցելու համար ուսանողներին և ասպիրանտներին ներկայացվող սույն կարգով նախատեսված պահանջները, կրթաթոշակի գումարը, կրթաթոշակների քանակը ըստ մասնագիտությունների, դիմումների և դրանց կից փաստաթղթերի ներկայացման ժամկետները, հանձնաժողովի որոշմամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ:
9. Ուսանողների և ասպիրանտների կողմից ներկայացված փաստաթղթերը և նյութերը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում՝
իրականացվում է փաստաթղթային ընտրություն,
նշանակվում է բանավոր հարցազրույցի անցկացման օր և ժամ:
Հիմնադրամը բանավոր հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին տեղեկացնում է փաստաթղթային ընտրությունն անցած ուսանողներին:
10. Հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և հետազոտական հակումներ ունեցող ուսանողներին:
11. Հանձնաժողովը հարցազրույցից հետո հնգօրյա ժամկետում ուսանողներին տեղեկացնում է մրցույթի արդյունքների մասին և մրցույթով անցած ուսանողներին հրավիրում հիմնադրամ՝ պայմանագիր կնքելու համար:
Պայմանագրի անհրաժեշտ պայմաններն են՝

  • կրթաթոշակի չափը
  • գումարների վճարման ժամկետները
  • պայմանագրի վերանայման պայմանները

Պայմանագրով կարող են սահմանվել պայմաններ՝ հիմնադրամի կողմից ուսանողին տրվող հետազոտական պատվերների վերաբերյալ:


Մրցույթին մասնակցելու համար ուսանողներին ներկայացվող պահանջները


12. Մրցույթին մասնակցելու համար ԲՈՒՀ-երի ուսանողները և ասպիրանտները հայտարարության մեջ սահմանված ժամկետներում հիմնադրամ են ներկայացնում՝

  • առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճեն՝ բոլոր կիսամյակների գնահատականներով
  • երաշխավորագիր ֆակուլտետից
  • անձնագրի և սոցիալական քարտի պատճեները
  • երկու լուսանկար

Փաստաթղթերը ներկայացնելիս լրացնում է հատուկ թեստ՝ դիմողի ընդհանուր զարգացվածության վերաբերյալ պատկերացում կազմելու համար:

Լրացուցիչ տեղեկատվություն

  • Test: Test
 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech