Ուսման վարձերի փոխհատուցման կարգը

Կարգավորման առարկան


Սույն կարգը սահմանում է շնորհալի ուսանողների ուսումը շարունակելու և խրախուսելու նպատակով հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցման պայմանները և ուսանողների ընտրման ընթացակարգը:

Ընդհանուր դրույթներ

  • ՈՒսման վարձերի փոխհատուցումն իրականացնում է հիմնադրամի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը` սույն կարգի համաձայն: Ուսանողի ուսման վարձը փոխհատուցվում է հանձնաժողովի որոշմամբ: Փոխհատուցվումը տրվում է յուրաքանչյուր կիսամյակը մեկ: Յուրահատուկ դեպքերում հանձնաժողովի որոշմամբ կարող է փոխհատուցվել ամբողջ տարվա վարձը:

Ներկայացվող փաստաթղթերն են՝.

  • տեղեկանք ԲՈՒՀ-ից, տվյալ ԲՈՒՀ-ի ուսանող լինելու համար
  • երաշխավորագիր ֆակուլտետից
  • անձնագրի և սոցիալական քարտի պատճեները
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց եկամուտների վերաբերյալ
  • տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ
  • եթե ծնողազուրկ է, ապա ծնողի մահվան վկայականը
  • ստուգարքային գրքույկի պատճեն բոլոր կիսամյակնների գնահատականներով:

Ուսանողների կողմից ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո, 5 օրյա ժամկետում, հանձնաժողովը դիմողի արժեքային համակարգին ծանոթանալու նպատակով հրավիրում է բանավոր հարցազրույցի, որից հետո կայացնում է որոշում:
Սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող ուսանողները պետք է մասնակցեն հիմնադրամի կողմից անցկացվող բոլոր միջոցառումներին (սեմինարներ, կոնֆերասներ և այլն): Միջոցառումներից անհարգի բացակայության դեպքում ուսանողը կարող է զրկվել հաջորդ կիսամյակի վարձի փոխհատուցման հնարավորությունից:

Լրացուցիչ տեղեկատվություն

  • Test: Test
 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech