Դրամաշնորհային մրցույթների անցկացման կարգը

 

1.Դրամաշնորհային մրցույթները կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան՝ առաջնորդվելով հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքով:

2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է հիմնադրամի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որը բաղկացած է առնվազն երեք հոգուց:
Հանձնաժողովն իրավասու է ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում են անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի մեծամասնության քվեով:
2.1. Հանձնաժողովը հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանացած թեմայով հայտարարում է մրցույթ, որի մասին հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում (առնվազն 3 օրաթերթում):
2.2. Մրցույթի մասին հայտարարությունը պետք է բովանդակի.

  • մրցույթի թեման, հայտի ներկայացման և մրցույթի անցկացման ժամկետները և տեղը,
  • մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
  • հանձնաժողովի որոշմամբ այլ տեղեկություններ:

3. Մրցույթին մասնակցելու ընթացակարգը:

  • Մրցույթին մասնակցելու համար հայտատուն լրացնում է համապատասխան հայտ /նմուշը կցվում է/, որին կցվում է մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթղթերը:
  • Մրցույթն անցկացվում է երկու փուլով:
  • Առաջին փուլում մասնակիցը ներկայացնում է նախնական աշխատանք՝ տպագիր երեք էջի սահմաններում: Հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո այն անցնում է երկրորդ փուլ, որի ժամանակ մասնակիցը ներկայացնում է ավելի ծավալուն աշխատանք /մինչև 10 էջ/ և հանդես է գալիս զեկույցով:

4. Մրցույթի հաղթողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
5. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մինչև 35 տարին լրացած անձիք:

Լրացուցիչ տեղեկատվություն

  • Test: Test
 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech