ՄԵՐ ՄԱՍԻՆ

     2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի կազմում ընդգրկված են հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանը,  ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը,  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Արարատ Բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Հիմնադրամն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար իրագործում է բազմաթիվ ծրագրեր.

  • Կազմակերպում է դրամաշնորհների տրամադրման մրցույթներ
  • Տրամադրում է կրթաթոշակներ, ուսման վարձեր
  • Ֆինանսավորում է գիտահետազոտական թեմաներ
  • Հրատարակում է մենագրություններ, տեղեկագրեր, գիտական հանդեսներ, ինչպես նաև օժանդակում է այլ գիտական հրատարակություններին
  • Կազմակերպում է սեմինար-քննարկումներ, դասընթացներ

Հիմնադրամը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հաստատությունների հետ:

Հիմնադրամը 2007 թ սեպտեմբեր - 2016 դեկտեմբեր ամիսներին իրականացրել է 400.000.000 դրամից ավելի բարեգործական ծրագրեր:

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech