25 երիտասարդ գիտնականներ դրամաշնորհ են ստացել

 

Գիտական հետազոտության համար` դրամաշնորհ 25 երիտասարդ գիտնականների: Դրամաշնորհը ասպիրանտներին տրամադրում են Գիտության պետական կոմիտեն, Բարեպաշտ սերունդ հիմնադրամը և ՀԵՀ-ը: Մրցույթը հայտարարվել էր 2012-ի սեպտեմբերին: Ներկայացված 51 հայտերից կֆինանսավորվի 25 թեմա: Դրամաշնորհների վկայականներն ասպիրանտներին հանձնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Գևորգ Կարապետյանը սովորում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Ուսումնասիրում է թվային պատկերներում բլոկային կորուստները: Նա համարում է, որ դրամաշնորհային 1,5 մլ դրամը մեծապես կնպաստի իր հետազոտությանը:

Հայտերի գիտական փորձաքննության ժամանակ գնահատվել է գիտական նորույթը, գումարի հիմնավորվածությունը և հետազոտության արդիականությունը: Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի հաջորդ մրցույթը կհայտարարվի 2014-ին:

 


 

Աղբյուր ` armnewstv.am

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech