Ինչպես հայտնի է, քաղաքական մշակույթը դասակարգվում է երեք տիպերով՝ մասնակցային, հպատակային և ավանդական: Մասնակցային քաղաքական մշակույթի կրող հասարակության ներկայացուցիչները աչքի են ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ դրսևորած մեծ հետաքրքրությամբ, սեփական անհատականության բարձր գիտակցությամբ, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ մասնակցությամբ: Քաղաքական մշակույթի այս տիպը բնորոշ է ժողովրդավարական համակարգերին:
“Բարեպաշտ սերունդ” հիմնադրամում շարունակվում են մարդու իրավունքներ և ժողովրդավարություն խորագրի ներքո դասընթացները, փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին տեղի ունեցավ հանդիպում-սեմինար ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Մասնակիցներն նաև իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին: