Հինգշաբթի, 13 Նոյեմբեր 2014 12:32

Թուրք-մեսխեթցիների հիմնախնդրի շուրջ

Թուրք-մսխեթցիները սունի մահմեդականներ են, որոնք ապրել են Վրաստանի հարավային շրջանում, որը հայտնի է նաև Մեսխեթ (Սամցխե) անվանմամբ: 1944 թ. նրանք ենթարկվեցին բռնի տեղահանման` մեղադրվելով թուրքական հետախուզության հետ կապ ունենալու, թշնամական ուժերի հետ համագործակցության, և հայրենիքի դավաճանության մեջ: Տարբեր տվյալների համաձայն այսօր թուրք-մսխեթցիների թիվը կազմում է 300-500 հազար, որից 260-280 հազարն ապրում են հետխորհրդային տարածքում:
Նրանք իրենց համարում են էթնիկ թուրքեր, սակայն նրանց էթնիկ պատկա-նելության վերաբերյալ գոյություն ունի երեք տեսակետ :Առաջին տեսակետի համաձայն թուրք-մեսխեթցիները էթնիկ թուրքեր են, որոնք հնագույն ժամանակներից ապրել են Վրաստանի հարավային շրջաններում: Այս տեսակետի կողմնակիցները հիմնվում են նաև այն փաստի վրա, թուրք-մսխեթցիները խոսում են թյուրքերենի անատոլիական բարբառներից մեկով:

 

Ամբողջական հոդվածը կարող եք ներբեռնել .pdf ֆորմատով

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech