Հինգշաբթի, 13 Նոյեմբեր 2014 12:22

Թուրք- չինական հարաբերություննների շուրջ


ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ երկբևեռ աշխարհը դարձավ միաբևեռ, Թուրքիան կորցրեց հակախորհրդային պատնեշի իր դերը: Ստեղծված նոր աշխարհակարգի պայմաններում Թուրքիայի արտաքին քաղաքակնությունը նոր երանգավորումներ ստացավ, որում առկա է ազդեցության տարածման քաղաքականությունը դեպի արևելք ընդհուպ Միջին Ասիայի թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցած տարածքներ: Այս կոնտեքստում թուրք-չինական հարաբերությունները զարգացման նոր և առավել խոր համագործակցության փուլ են մտել: Երկկողմ հարաբերությունների նման մերձեցումը թույլ է տալիս կարծել, որ այն սերտորեն աղերս ունի Թուրքիայի արտաքին քաղաքական արևմտյան կոմնորոշումից դեպի արևելյան հնարավոր փոփոխության հետ: Այս հանգամանքի համար առկա են այնպիսի գաղափարական հիմքեր, ինչպիսին եվրասիականությունն է և պանթուրքիզմը: Սույն հոդվածում մենք կանդրադառնանք թուրք-չինական հարաբերությունների զարգացմանը, կփորձենք գնահատել դրանց նշանակությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում և այդ հարաբերությունների կարևորությունը համաշխարհային քաղաքականությունում: Ինչպես նաև կփորձենք հասկանալ թե թուրք-չինական հարաբերությունների զարգացումն որքանով կարող է փոփոխության ենթարկել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, կամ հնարավոր է այն էականորեն ազդի Թուրքիայի և իր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի հարաբերությունների վրա:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք ներբեռնել .pdf ֆորմատով 

 

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech