Հինգշաբթի, 14 Օգոստոս 2014 11:37

Ազատականության (լիբերալիզմի) հնարավորությունների և դրսևորումների որոշ հարցերի շուրջ

       20-րդ դարի կեսերին ֆաշիզմի դեմ հաղթանակի համատեքսում արևմտյան մի շարք տեսաբաններ (Դանիել Բելլ, Ռայմոնդ Արոն և այլք) առաջ քաշեցին գաղափարախոսությունների ավարտի (“The end of ideology”) մասին տեսությունը:Իսկ ահա Խորհրդային միության և սոցիալիստական ճամբարի փլուզումով ոգեշնչված արևմտյան մտածողները (Ֆ. Ֆուկույամա և այլք) 1990-ականներին բարձրացրեցին պատմության ավարտի (“The End of History”) մասին տեսությունը: Համաձայն Ֆ. Ֆուկույամայի ներկայումս լիբերալ դեմոկրատական միտքը հասնում է իր վերջին եզրահանգումներին և այլևս բացահայտ է, որ լիբերալ ավանդույթը կանգնած է սեփական ուտոպիան իրագործելու վտանգի առջև, համենայն դեպս, գոնե աշխարհի մի որոշ մասում: Մեծ հաշվով իմաստը հետևյալն էր. ֆաշիզմն ու կոմունիզմը պարտվեցին և ավարտվեց գաղափարախոսական առճակատման ժամանակաշրջանը, իսկ ժամանակակից լիբերալ (ազատական), պահպանողական ու սոցիալիստական ըմբռնումները շատ քիչ են տարբերվում միմյանցից:
       Դեռ 1960-ական թվականներին “Ֆրանկֆուրտյան դպրոցի” նշանավոր ներկայացուցիչ Հ. Մարկուզեն առաջադրեց ուտոպիայի ավարտի (“The End of Utopia”) մասին տեսությունը` հերքելով բոլոր այն գաղափարները և տեսությունները, որոնք օգտագործում էին ուտոպիա հղացքը` որոշ սոցիալ-պատմական հնարավորություններ կասկածի տակ դնելու համար: Ըստ այդմ` ժամանակակից աշխարհում ընկերային կյանքի փոխակերպության ցանկացած նախագիծ իրականանալի է, եթե այն չի հակասում բնության օրենքներին: Այս առումով կարևորվում են և’ նյութական, և’ գաղափարախոսական ուժերը:

Ամբողջական հոդվածը կարող եք ներբեռնել .pdf ֆորմատով: 

 

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech