Պանսիոնատ Ծաղկաձորի մոտակայքում

       Պանսիոնատը տեղակայված է 2.5 հեկտար հողատարածքի վրա: Այն երեք հարկանի քարե կառույց է, բաղկացած 3 բնակելի մասնաշենքերից: Ունի առանձին ճաշարանային մասնաշենք, 250 տեղանոց կինոդահլիճ, էլեկտրական ենթակայան 2 տրանսֆորմոտորով` յուրաքանչյուրը 400Կվտ հզորությամբ: Շինության մակերեսը 6020 քառակուսի մետր է: Մասնաշենքերի 1-ին հարկերը նախատեսված են որպես տնտեսական հարկաբաժիններ: Պանսիոնատում կա 60 համար, որից 24-ը երկու սենյականոց մեծ համարներ են և ունեն բացօդյա պատշգամբներ, 18-ը երկու սենյականոց փոքր համարներ են, մնացածը մեկ սենյակներ են: Պանսիոնատի տարածքով հոսում է փոքրիկ գետակ, որում կան կարմրախայտ ձկներ: Այն գտնվում է Ծաղկաձորից 7 Կմ հեռու` Մարմարիկ գյուղի մոտակայքում, գյուղից հեռու է 1.5կմ: Ունի գեղեցիկ տեսարան, տարածքը անտառապատ է:Օժտված է առանձին ջրաղբյուրով, բնական գազով: 

      Ամռանը պանսիոնատը մենք շահագործում ենք երեխաների համար որպես ճամբար, յուրաքանչյուր հերթին հանգստանում են 300-350 երեխա:   

      Պանսիոնատը ունի վերանորոգման կարիք: Ներսի կառուցվածքը կարելի է հեշտությամբ վերափոխել:

 

 

 

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech