Տարեկան հաշվետվություն
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի 2007-2010թթ. գործունեության մասին
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2007 թվականի հունիս ամսին:
Հիմնադրամը գրանցված է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից՝ 15. 06. 2007թ. գրանցման # 222.160.00736, վկայական # 03Ա075183:
"Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հետապնդում է գիտակրթական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ, նպաստում է բարեպաշտ և նորարարական ոգով օժտված երիտասարդ գիտնականների և մասնագետների նոր սերնդի ձևավորմանը: Հիմնադրամի լրիվ անվանումն է` «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամ, գտնվում է ՀՀ ք. Երևան, Կորյունի 19ա հասցեում:
Հիմնադրամի հիմնադիրը և հոգեբարձուների խորհրդի նախագահն է Բարսեղ Բեգլարյանը:
2007 թ-ի գործունեության ընթացքում հիմնադրամը իրականացրել է հետևյալ ծրագրերը.
-
Դրամաշնորհների տրամադրում
-
Բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցում
-
Սեմինարների անցկացում
-
Հրատարակչական գործունեություն
Ֆինանսավորման աղբյուրները և օգտագործված միջոցները
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի ֆինանսավորումը իրականացնում է հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը: Հիմնադրամի ընթացիկ բյուջեն կազմել է 10 693 600 (տաս միլիոն վեց հարյուր իննսուներեք հազար վեց հարյուր) դրամ:
Հաշվետու ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափը կազմում է՝ 4 328 400 դրամ (չորս միլիոն երեք հարյուր քսանութ հազար չորս հարյուր) որից՝ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը կազմել են 3 346 400 (երեք միլիոն երեք հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր) դրամ, այդ թվում.
- ուսման վարձեր –
| 1 482 500 (մեկ միլիոն չորս հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր) դրամ, |
- դրամաշնորհներ –
| 200 000 (երկու հարյուր հազար) դրամ, |
- հրատարակչական աշխատանքներ -
| 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ, |
2008 թ-ի գործունեության ընթացքում հիմնադրամը իրականացրել է հետևյալ ծրագրերը.
- Դրամաշնորհների տրամադրում
- ՀՀ ԲՈՒՀ-րում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին կրթաթոշակների տրամադրում
- ՀՀ ԲՈՒՀ-րում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների ուսման վարձերի տրամադրում
- Սեմինարների անցկացում
- Հրատարակչական գործունեություն
Ֆինանսավորման աղբյուրները և օգտագործված միջոցները
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի ֆինանսավորումը իրականացնում է հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը: Հիմնադրամի ընթացիկ բյուջեն կազմել է 26 200 000 (քսանվեց միլիոն երկու հարյուր հազար) դրամ:
Հաշվետու ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափը կազմում է՝ 32.368.150 (երեսուներկու միլիոն երեք հարյուր վաթսունութ հազար հարյուր հիսուն) դրամ որից՝ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը կազմել են 24.736.750 դրամ(քսանչորս միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր հիսուն դրամ), այդ թվում.
- ուսման վարձեր - 16.054.250(տասնվեց միլիոն հիսունչորս հազար երկու հարյուր հիսուն) դրամ
- կրթաթոշակներ - 390.000 (երեք հարյուր իննսուն հազար) դրամ
- այլ բարեգործություններ - 5.035.000 (հինգ միլիոն երեսունհինգ հազար) դրամ
2009 թ-ի գործունեության ընթացքում հիմնադրամը իրականացրել է հետևյալ ծրագրերը.
- Դրամաշնորհների տրամադրում
- ՀՀ ԲՈՒՀ-րում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին կրթաթոշակների տրամադրում
- ՀՀ ԲՈՒՀ-րում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների ուսման վարձերի տրամադրում
- Սեմինարների անցկացում
- Հրատարակչական գործունեություն
Ֆինանսավորման աղբյուրները և օգտագործված միջոցները
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի ֆինանսավորումը իրականացրել է հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը: Հիմնադրամի ընթացիկ բյուջեն կազմել է 42.058.589 (քառասուներկու միլիոն հիսունութ հազար հինգ հարյուր ութսունինը) դրամ:
Հաշվետու ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափը կազմում է՝ 39.253.524 (երեսունինը միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր քսանչորս) դրամ: որից՝ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը կազմել են 32.251.773 (երեսուներկու միլիոն երկու հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր յոթանասուներեք) դրամ, այդ թվում.
- ուսման վարձեր –20 998 833 (քսան միլիոն ինը հարյուր իննսունութ հազար ութ հարյուր երեսուներեք) դրամ,
- կրթաթոշակներ – 3 360 000 (երեք միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) դրամ,
- հրատարակչական աշխատանքներ – 1 120 000 (մեկ միլիոն հարյուր քսան հազար) դրամ,
- այլ բնույթի օգնություններ – 590 000 (հինգ հարյուր իննսուն հազար) դրամ,
- oգնություն գիտակրթական ինստիտուտներին – 6 182 940 (վեց միլիոն հարյուր ութսուներկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ,
2010 թ-ի գործունեության ընթացքում հիմնադրամը իրականացրել է հետևյալ ծրագրերը.
- Դրամաշնորհների տրամադրում
- ՀՀ ԲՈՒՀ-րում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին կրթաթոշակների տրամադրում
- ՀՀ ԲՈՒՀ-րում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների ուսման վարձերի տրամադրում
- Սեմինարների անցկացում
- Հրատարակչական գործունեություն
- Աջակցություն գիտակրթական և մշակութային հիմնարկներին և այդ ոլորտների աշխատակիցներին
Ֆինանսավորման աղբյուրները և օգտագործված միջոցները
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի ֆինանսավորումը իրականացրել է հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը: Հիմնադրամի ընթացիկ բյուջեն կազմել է 54.626.833 դրամ (հիսունչորս միլիոն վեց հարյուր քսանվեց հազար ութ հարյուր երեսուներեք դրամ):
Հաշվետու ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափը կազմում է՝ 55.719.679 դրամ (հիսունհինգ միլիոն յոթ հարյուր տասնինը հազար վեց հարյուր յոթանասունինը դրամ) որից՝ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը կազմել են ` 47.340.333 (քառասունյոթ միլիոն երեք հարյուր քառասուն հազար երեք հարյուր երեսուներեք) դրամ, այդ թվում.
- ուսման վարձեր – 21.715.333(քսանմեկ միլիոն յոթ հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր երեսուներեք) դրամ,
- կրթաթոշակներ – 9.320.000 (ինը միլիոն երեք հարյուր քսան հազար) դրամ,
- հրատարակչական աշխատանքներ - 2.140.000 (երկու միլիոն հարյուր քառասուն հազար) դրամ,
- այլ բնույթի օգնություններ – 2.222.500 (երկու միլիոն երկու հարյուր քսաներկու հազար հինգ հարյուր) դրամ,
- օգնություն գիտակրթական ինստիտուտներին – 11.819.500 (տասնմեկ միլիոն ութ հարյուր տասնինը հազար հինգ հարյուր) դրամ,
|