ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
հայտարարում է
դրամաշնորհային մրցույթ հետևյալ թեմայով` «Պահպանողականության և ազատականության գաղափարական դրսևորումները Հայաստանի քաղաքական համակարգում 1991-2011թթ » /
Մրցույթը տեղի է ունենալու «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կենտրոնական գրասենյակում /ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ/
Դրամաշնորհի չափը 500.000 դրամ է:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և մինչև հինգ հոգուց բաղկացած հետազոտական խմբերը/ հայտը պետք է ներկայացնի խմբի ղեկավարը, որի տարիքը չպետք է գերազանցի 35-ը:
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 5-ը. ժամը 18:00 : Հասցե` «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կենտրոնական գրասենյակ /ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ/
Հայտերին կից պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. նշված թեզի վերաբերյալ նախնական աշխատանքը՝ տպագիր երեք էջի սահմաններում,
2. երկու լուսանկար 3x4 չափի,
3. անձնագրի պատճեն,
3. կրթության դիպլոմի պատճեն,
4. տեղեկանք աշխատանքի վայրից,
5. եթե հայտատուն ուսանող է, տեղեկանք ԲՈՒՀ-ից և առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճեն,
6. խմբային հայտի դեպքում խմբի անդամների կողմից ստորագրված համաձայնագիր խմբի ղեկավարի ընտրության մասին:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով:
Առաջին փուլում մասնակիցը ներկայացնում է նախնական աշխատանք՝ տպագիր երեք էջի սահմաններում: Հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո այն անցնում է երկրորդ փուլ, որի ժամանակ մասնակիցը ներկայացնում է ավելի ծավալուն աշխատանք /մինչև 10 էջ/ և հանդես է գալիս զեկույցով:
Մրցույթի առաջին փուլն անցկացվելու է փետրվարի 10-ին, 2012թ.
Մանրամասների համար դիմել
հետեւյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 52-53-23:
Հայտերն ընդունվում են 20.01.2011-05.02.2012թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
հայտարարում է
«ԲԱՐԵՊԱՇՏ ՈՒՍԱՆՈՂ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայություն և հոգեբանություն, Սոցիոլոգիա, Մաթեմատիկա և մեխանիկա, Պատմություն, Աստվածաբանություն, Միջազգային հարաբերություններ և Ֆիզիկա ֆակուլտետի անվճար համակարգում սովորող ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակի մրցույթ: Պատմության, Աստվածաբանության, Միջազգային հարաբերությունների, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար սահմանվել է մեկական կրթաթոշակ: Փիլիսոփայության և հոգեբանության և Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար, ինչպես նաև ՀՊԱՀ, ՀՊՄՀ, ՀՊՃՀ և ԵրՃՇՊՀ բուհերի անվճար համակարգում սովորող ուսանողների համար սահմանվել է երկուական կրթաթոշակ: Կրթաթոշակները տրվում են 6 ամիս ժամկետով, ամսական 30 հազար դրամի չափով:
Հիմնադրամի կողմից լավագույն ուսանողի ընտրությունն իրականացվում է մրցութային կարգով: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի III-IV և մագիստրատուրայի I-II կուրսի ուսանողները, որոնք ԲՈՒՀ-ում իրենց ուսումնառության ողջ ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.
- փաստաթղթերի ընտրություն
- բանավոր հարցազրույց
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ են ներկայացնում`
- առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը
- երաշխավորագիր ֆակուլտետից
- անձնագրի և սոցիալական քարտի պատճենները
- 2 լուսանկար 3x4 չափի
- ռեֆերատ (3-4 էջ), թեմա` «Հայաստանում գոյություն ունեցող գաղափարախոսական-քաղաքական հոսանքները և իմ նախապատվությունը» կամ «Ազատ, արդար ընտրություններն իբրև Հայաստանի ապագայի երաշխիք և երիտասարդության դերն այդ գործընթացներում» (Թեմայի ընտրությունն ըստ նախապատվության)
Ռեֆերատը չպետք է լինի շարադրության ոճով:
Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և հետազոտական հակումներ ունեցող ուսանողին:
Մանրամասների համար դիմել
հետեւյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 52-53-23:
Հայտերն ընդունվում են 25.01.2012-11.02.2012թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
հայտարարում է 2011-2012 թթ. ուս. տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերի մրցույթ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2011-2012թթ. ուս. տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերի մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի բակալիավրիատի 3-4 և մագիստրատուրայի 1-2 կուրսի ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.
- փաստաթղթերի ընտրություն
- բանավոր հարցազրույց
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ են ներկայացնում.
- առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը
- երաշխավորագիր ֆակուլտետից
- անձնագրի և սոցիալական քարտի պատճենները
- 2 լուսանկար 3x4 չափի
- տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ
- տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ
- ռեֆերատ (3-4 էջ), թեմա` «Հայաստանում գոյություն ունեցող գաղափարախոսական-քաղաքական հոսանքները և իմ նախապատվությունը» կամ «Ազատ, արդար ընտրություններն իբրև Հայաստանի ապագայի երաշխիք և երիտասարդության դերն այդ գործընթացներում» (Թեմայի ընտրությունն ըստ նախապատվության)
Ռեֆերատը չպետք է լինի շարադրության ոճով:
Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և և հետազոտական հակումներ ունեցող ուսանողին:
Մանրամասների համար դիմել
հետեւյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 52-53-23:
Հայտերն ընդունվում են 25.01.2012-11.02.2012թ.
|