Մրցութային կարգեր
-
Դրամաշնորհային մրցույթ
-
Կրթաթոշակների տրամադրում
-
Ուսման վարձերի փոխհատուցում
Կարգ
Դրամաշնորհային մրցույթների անցկացման
1. Դրամաշնորհային մրցույթները կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան՝ առաջնորդվելով հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքով:
2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է հիմնադրամի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որը բաղկացած է առնվազն երեք հոգուց:
Հանձնաժողովն իրավասու է ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում են անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի մեծամասնության քվեով:
2.1. Հանձնաժողովը հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանացած թեմայով հայտարարում է մրցույթ, որի մասին հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում (առնվազն 3 օրաթերթում):
2.2. Մրցույթի մասին հայտարարությունը պետք է բովանդակի.
-
մրցույթի թեման, հայտի ներկայացման և մրցույթի անցկացման ժամկետները և տեղը,
-
մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
-
հանձնաժողովի որոշմամբ այլ տեղեկություններ:
3. Մրցույթին մասնակցելու ընթացակարգը:
Մրցույթին մասնակցելու համար հայտատուն լրացնում է համապատասխան հայտ /նմուշը կցվում է/, որին կցվում է մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթղթերը:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով:
Առաջին փուլում մասնակիցը ներկայացնում է նախնական աշխատանք՝ տպագիր երեք էջի սահմաններում: Հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո այն անցնում է երկրորդ փուլ, որի ժամանակ մասնակիցը ներկայացնում է ավելի ծավալուն աշխատանք /մինչև 10 էջ/ և հանդես է գալիս զեկույցով:
4. Մրցույթի հաղթողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
5. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մինչև 35 տարին լրացած անձիք:
Կարգ
Շնորհալի ուսանողներին և ասպիրանտներին կրթաթոշակների տրամադրման
Կարգավորման առարկան
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված բոլոր մասնագիտությունների գծով, շնորհալի և նորարարության ոգով օժտված ուսանողներին և ասպիրանտներին խրախուսելու նպատակով, կրթաթոշակ նշանակելու պայմանները և ուսանողների ընտրման ընթացակարգը:
Ընդհանուր դրույթներ
2. Կրթաթոշակները նշանակվում են յուրաքանչյուր կիսամյակ այն ուսանողներին և ասպիրանտներին, որոնք ԲՈՒՀ-ում իրենց ուսումնառության ողջ ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն և բավարարում են սույն կարգով սահմանված պահանջներին:
3. Հիմնադրամի կողմից լավագույն ուսանողների ընտրությունը իրականացվում է մրցութային կարգով՝ բակալավրիատի երրորդ, չորրորդ և մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներից:
4. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է հիմնադրամի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ սույն կարգին և ՀՀ օրենքներին համապատասխան, որը բաղկացած է առնվազն երեք հոգուց:
Հանձնաժողովն իրավասու է ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում են անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի մեծամասնության քվեով:
4.1. Հանձնաժողովն ուսանողների ընտրությունն իրականացնում է երկու փուլով.
-
փաստաթղթային ընտրություն՝ սույն կարգին համապատասխան հիմնադրամ ներկայացված փաստաթղթերի հիման վրա,
-
բանավոր հարցազրույց:
5. Կրթաթոշակները հատկացվում են վեց ամիս ժամկետով:
6. Սույն կարգին համապատասխան կրթաթոշակ ստացողները պետք է մասնակցեն հիմնադրամի կողմից անցկացվող բոլոր միջոցառումներին (սեմինարներ, կոնֆերանսներ և այլն): Երկու և ավելի միջոցառման չմասնակցելու դեպքում ուսանողը կարող է զրկվել կրթաթոշակից:
Հանձնաժողովի կողմից լավագույն ուսանողների և ասպիրանտների ընտրության կարգը
7. Յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի սկսվելուց առաջ հիմնադրամը ԲՈՒՀ-երի ռեկտորներին է ուղարկում հոգաբարձուների խորհրդի կողմից հավանություն ստացած հայտարարությունը, որը փակցվում է ֆակուլտետների հայտարարությունների տախտակների վրա:
8. Հայտարարության մեջ պարտադիր նշվում են մրցույթին մասնակցելու համար ուսանողներին և ասպիրանտներին ներկայացվող սույն կարգով նախատեսված պահանջները, կրթաթոշակի գումարը, կրթաթոշակների քանակը ըստ մասնագիտությունների, դիմումների և դրանց կից փաստաթղթերի ներկայացման ժամկետները, հանձնաժողովի որոշմամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ:
9. Ուսանողների և ասպիրանտների կողմից ներկայացված փաստաթղթերը և նյութերը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում՝
-
իրականացվում է փաստաթղթային ընտրություն,
-
նշանակվում է բանավոր հարցազրույցի անցկացման օր և ժամ:
Հիմնադրամը բանավոր հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին տեղեկացնում է փաստաթղթային ընտրությունն անցած ուսանողներին:
10. Հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և հետազոտական հակումներ ունեցող ուսանողներին:
11. Հանձնաժողովը հարցազրույցից հետո հնգօրյա ժամկետում ուսանողներին տեղեկացնում է մրցույթի արդյունքների մասին և մրցույթով անցած ուսանողներին հրավիրում հիմնադրամ՝ պայմանագիր կնքելու համար:
Պայմանագրի անհրաժեշտ պայմաններն են՝ -
կրթաթոշակի չափը
-
գումարների վճարման ժամկետները
-
պայմանագրի վերանայման պայմանները
Պայմանագրով կարող են սահմանվել պայմաններ՝ հիմնադրամի կողմից ուսանողին տրվող հետազոտական պատվերների վերաբերյալ:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողներին ներկայացվող պահանջները
12. Մրցույթին մասնակցելու համար ԲՈՒՀ-երի ուսանողները և ասպիրանտները հայտարարության մեջ սահմանված ժամկետներում հիմնադրամ են ներկայացնում՝
-
առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճեն՝ բոլոր կիսամյակների գնահատականներով
-
երաշխավորագիր ֆակուլտետից
-
անձնագրի և սոցիալական քարտի պատճեները
-
երկու լուսանկար
Փաստաթղթերը ներկայացնելիս լրացնում է հատուկ թեստ՝ դիմողի ընդհանուր զարգացվածության վերաբերյալ պատկերացում կազմելու համար:
Կարգ Ուսման վարձերի փոխհատուցման
Կարգավորման առարկան
Սույն կարգը սահմանում է շնորհալի ուսանողների ուսումը շարունակելու և խրախուսելու նպատակով հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցման պայմանները և ուսանողների ընտրման ընթացակարգը:
Ընդհանուր դրույթներ
ՈՒսման վարձերի փոխհատուցումն իրականացնում է հիմնադրամի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը` սույն կարգի համաձայն:
Ուսանողի ուսման վարձը փոխհատուցվում է հանձնաժողովի որոշմամբ: Փոխհատուցվումը տրվում է յուրաքանչյուր կիսամյակը մեկ: Յուրահատուկ դեպքերում հանձնաժողովի որոշմամբ կարող է փոխհատուցվել ամբողջ տարվա վարձը:
Ներկայացվող փաստաթղթերն են՝.
-
տեղեկանք ԲՈՒՀ-ից, տվյալ ԲՈՒՀ-ի ուսանող լինելու համար
-
երաշխավորագիր ֆակուլտետից
-
անձնագրի և սոցիալական քարտի պատճեները
-
տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց եկամուտների վերաբերյալ
-
եթե ծնողազուրկ է, ապա ծնողի մահվան վկայականը
-
զստուգարքային գրքույկի պատճեն բոլոր կիսամյակնների գնահատականներով:
Ուսանողների կողմից ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո, 5 օրյա ժամկետում, հանձնաժողովը դիմողի արժեքային համակարգին ծանոթանալու նպատակով հրավիրում է բանավոր հարցազրույցի, որից հետո կայացնում է որոշում:
Սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող ուսանողները պետք է մասնակցեն հիմնադրամի կողմից անցկացվող բոլոր միջոցառումներին (սեմինարներ, կոնֆերասներ և այլն): Միջոցառումներից անհարգի բացակայության դեպքում ուսանողը կարող է զրկվել հաջորդ կիսամյակի վարձի փոխհատուցման հնարավորությունից:
|