Բ.Գ.Բեգլարյան, հիմանդրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհուրդի նախագահ
Ծնվել է 1953թ. մարտի 05-ին Ասկերանի շրջանի, Խանաբադ գյուղում: 1960-1970թթ. հաճախել է Խանաբադի միջնակարգ դպրոց: 1970-1975թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի մեխանիկա-մաթեմատիկան ֆակուլտետը: 1975-1982թթ. աշխատել է Ատոմային էներգետիկայի գիտաարտադրական միավորման Երևանի մասնաճյուղում: 1982-1993թթ.սովորել է Երևանի Ժող.Տնտեսության ինստիտուտում:
1988թ. Բարսեղ Բեգլարյանը հանդիսացել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից: 1991-1993թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի ինքնապաշպանական միավորումների կազմակերպիչ (Երևանի Ժող.Տնտեսության Ինստիտուտում):1994-1996թթ. նշանակվել է ՀՀ Պաշպանության Նախարարության Գլխավոր վարչության պետի տեղակալ:
1995թ-ին հիմնել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն, իսկ 2002թ.-ին՝ «ՂԱՐԱԲԱՂ ԳՈԼԴ» ընկերությունը, տեխնիկապես վերազինելով և հագեցնելով Արցախի երկու խոշորագույն գինեգործական գործարանները, որոնք հիմնվել էին դեռևս 1927 և 1964թթ.:
2004թ.ին Արցախում հիմնադրվել է «ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է իրեն:
2004թ. ձեռք է բերե «ՀԱՅԿԱՊԲԱՆԿ» ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը, որը 2006թ.-ին վերանվանվել է «Արարատ» բանկի:
Պարգևատրվել է ԼՂ նախագահի կողմից «Երախտագիտության» մեդալով:
2008թ-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ նախագահի կողմից պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով:
|