«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա
Նախագահ` Վահրամ Ղազարյան
Ստեղծման պատմությունը
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան ստեղծվել է 1998 թվականի փետրվար ամսին «Մանկավարժ-գիտնականներ» ակումբի գործունեության փորձի հիման վրա, որը կազմակերպել էր կրթության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գիտնական-մանկավարժ Մանուկ Մկրտչյանի նախաձեռնությամբ ու ջանքերով: Այն իր դռները բացել էր հանրապետության մանկավարժ գիտնականների, կրթության գործի կազմակերպիչների, պրակտիկ ուսուցիչների և բոլոր այն մարդկանց առջև, ովքեր անկեղծորեն մտահոգված էին հանրակրթության բարեփոխումներով, միջնակարգ դպրոցի հետագա զարգացման խնդիրներով:
Ասոցիացիայի նպատակն է նպաստել ՀՀ կրթական համակարգի հետագա զարգացմանը և մանկավարժական նորարարական գործընթացների ծավալմանը:
Ասոցիացիայի Խնդիրներն են`
-
նպաստել կրթության ոլորտում նորարարական-փորձարարական գործունեության, ինչպես նաև հանրապետական և տարածքային կրթական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը,
-
աջակցել կրթական գործունեությանն ու մանկավարժական տարբեր նախաձեռնությունների իրականացմանը,
-
օժանդակել կրթական գործունեության առաջավոր փորձի, նորարարական-փորձարարական աշխատանքների արդյունքների ամփոփմանը և մանկավարժական պրակտիկայում դրանց տարածմանը,
-
նպաստել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում նորարարական-փորձաարարական գործընթացի տեղեկատվության ապահովմանը,
-
օժանդակել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման գործում կրթության գերակայության և նրա բացառիկ դերի մասին հասարակական կարծիքի ձևավորմանը,
-
կապեր հաստատել տեղական, արտասահմանյան և միջազգային նույնատիպ կազմակերպությունների հետ
զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանել ասոցիացիայի գործունեությունը:
Ասոցիացիայի գործունեությունը
Ասոցիացիան իր նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար կազմակերպում է գիտաժողովներ, դասախոսություններ, սեմինարներ, գործնական պարապմունքներ, գիտական բանավեճեր, մրցույթներ, հանդիպումներ, մտագործունեական խաղեր և այլ միջոցառումներ:
Իրականացրած ծրագրերը
«Ուսուցման կոլեկտիվ եղանակի ներդրումը Հայաստանի դպրոցներում» -1998թ Ծրագրի իրականացման շրջանակներում տպագրվել են «Կրթության կազմակերպումը XXI դարում» ժողովածուի երեք թողարկումները:
«Քաղաքացիական կրթությունը VII դասարանում» - 1999-2000թթ. և 2001-2002թթ - «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան, ԱՄՆ Այովայի համալսարան, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական բարեփոխումների կենտրոն:
Այս ծրագրի իրականացման տարիներին ստեղծվեց «Քաղաքացիական կրթություն» նոր ուսումնական ծրագիրը, ուսուցիչներին տրվեց մասնագիտական վերապատրաստման հնարավորություն, ծրագրում ընդգրկված դպրոցների միջև ստեղծվեց համակարգչային ցանց և հրատարակվեց «Քաղաքացիական կրթությունը դպրոցում՚ մանկավարժական գիտամեթոդական հանդեսը:
Կազմակերպած գիտակրթական կոնֆերանսները
2000թ. – Հանրակրթության արդի վիճակը և նրա զարգացման հիմնական ուղիները (Նվիրված էր Սերգեյ Ղալթախչյանի 75 ամյակին),
2001թ. – Ուսուցման որակի բարձրացման ուղիները
Հրատարակությունները
-
«Կրթության կազմակերպման կոլեկտիվ եղանակի կայացման հիմնահարցերը» հոդվածների ժողովածու. Մ. Մկրտչյան
-
Համագործակցային կրթական համակարգի կայացման մեթոդաբանական, տեսական և գործնական հարցերը (Ձեռնարկ ուսուցչի համար)
Մ.Մկրտչյան, Վ.Պարսամյան, Օ.Դուդումյան -
«Քաղաքացիական կրթությունը դպրոցում» մանկավարժական գիտամեթոդական հանդես
-
«Կրթության կազմակերպումը XXI դարում»
-
Ասոցիացիայի ղեկավարությունն իր համեստ նպաստն է բերել նաև
«Русский язык в Армении» ամսագրի հիմնադրման և առաջին համարների հրատարակման ու հանրապետության հանրակրթական դպրոցներին առաքման գործում:
|